▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգեբուժարանից փախած 18-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

Դեկտեմբերի 4-ին, ժամը 22.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չերկասի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` ծառից կախվելով. անhրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1997 թ. ծնված Հ. Ա.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով, վերջինս հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի  բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: 

Պարզվել է, որ Հ. Ա.-ը ս.թ. դեկտեմբերի 4-ին դատարանի որոշմամբ տեղափոխվել է Վանաձորի հոգեբուժարան, որտեղից նույն օրը դիմել է փախուստի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին