«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր աշխատողների՝ ամիսը 2 անգամ ՊՇՌ տեստի հանձնման պահանջը»:

Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, կառավարության նիստի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Վերջինս նաև տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ 14 բժշկական կենտրոններ սպասարկում են Covid պացիենտներին․
«Այս պահին ունենք ծավալված 14 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են Covid պացիենտներին. 1500 մահճակալից 1143-ն արդեն զբաղված է: Ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում է մոտ 700 բուժառու»,- Կառավարության նիստում հայտարարեց Անահիտ Ավանեսյանը:
Իսկ անդրադառնալով կորոնավիրուսի «դելտա» շտամին՝ Առողջապահության նախարարն ասել է.
«ՀՀ-ում ևս, ինչպես գիտեք, ակտիվ շրջանառվում է դելտա շտամը, որն աչքի է ընկնում վարակելիության բարձր աստիճանով ու հիվանդացության ավելի ծանր ընթացքով: Ունենք երիտասարդ պացիենտներ, ովքեր ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»:
Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում։


