▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոկտեմբերի 12-ին ես եմ քեզ ասել՝ դիմի ՌԴ նախագահին, որ պատերազմը դադարեցվի․ Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-1/eduard_sharmazanov.jpg

«Լսիր այ կապիտուլյանտ, Սերժ Սարգսյանից մեջբերումներ անելուց առաջ կարող ես վերհիշել քո «կառուցողական» գործընկեր ալիեւի խոսքերը՝ «փակ դռների հետեւում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

Նույն «կիրթ» գործընկերդ էր ասում, որ Քարվաճառն ու Լաչինը մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչեւ վերջնական հանրաքվե տեղի չունենար։

Ու վերջապես. դու ես ասել ինչ պետք է՝ դա էլ կբանակցեմ։

Դու ես աել՝ ադրբեջանի ղեկավարությունը կառուցողական է տրամադրված։

Այդ որտե՞ղ է երեւացել նրա կառուցողականությունը։

Պատասխանդ չլսեցի։

Հոկտեմբերի 12-ին ես եմ քեզ ասել՝ դիմի ՌԴ նախագահին, որ պատերազմը դադարեցվի։

Դու հոկտեմբերի 19-ի առաջարկից հրաժարվել ես ու ավելի աղետալի պայմաններով նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ես ստորագրել։

Ինչու՞։

Այս հարցերիս պատասխանի ու ոչ թե ԱԺ ամբիոնից «լոլոներ» բարձրաձայնի»։

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին