▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոկտեմբերին պարգևավճար չեմ ստանալու. Զարուհի Բաթոյան

Հոկտեմբերին պարգևավճար չեմ ստանալու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը արձագանքելով մամուլում իր՝ պարգևավճար ստանալու մասին հրապարկմանը։

«Հոկտեմբերին ո՛չ աշխատավարձ, ո՛չ պարգևավճար չեմ ստացել։ Բնականաբար, պարգևավճար չեմ ստանալու։ Իսկ սեպտեմբերի դեպքում և՛ աշխատավարձս, և՛ պարգևավճարն ուղղել եմ հիմնադրամին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով մասնակցում է նաև ամսական վճարումների համակարգին։

«Շատ հարմար է, բոլորին խորհուրդ եմ տալիս իրենց հնարավորությունների չափով ամսական վճարումներ անել, որովհետև կարևոր ծրագրեր են իրականացվում դրանց միջոցով»,- ասաց նախարարը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին