▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոլիվուդյան նոր ֆիլմի սաունդթրեքը Ջիվան Գասպարյանի կատարմամբ

Դուդուկի համաշխարհային վարպետ Ջիվան Գասպարյանը սաունդթրեք կձայնագրի հոլիվուդյան նոր «Աշխարհի վերջը» ֆիլմի համար: «Եկող տարի գնում եմ ԱՄՆ, որպեսզի ձայնագրվեմ «Գլադիատորի» հեղինակների նոր ֆիլմի սաունդթրեքում»,- հայտնել է Գասպարյանը «Նորություններ-Հայաստան» լրատվական գործակալությանը: Նա նաև տեղեկացրել է, որ ֆիլմի մտահղացումը վաղուց է եղել, այն արդեն երեք տարի է՝ նկարահանվում է և կինոէկրան կբարձրանա գալիք տարի: Դուդուկի արքան ասել է, որ աշխարհի տարբեր երկրներում իր հյուրախաղերը կշարունակվեն նաև 2013 թ.: Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն աշխարհի ամենահայտնի երաժիշտներից է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս ոսկե մեդալակիր: Նրա սկավառակները ամբողջ աշխարհում վաճառվում են միլիոնավոր օրինակներով: Արևմուտքում Գասպարյանը հայտնի դարձավ հատկապես «Գլադիատոր» կինոնկարի սաունդթրեքից հետո: Նա նաև ավելի քան 40 ֆիլմերի երաժշտություն է ձայնագրել, այդ թվում՝ «Եվգենի Օնեգին», «Դոկտոր Ժիվագո», «Ռուսական տուն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին