▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է

 

Երեկ ուշ երեկոյան Եղվարդ է մեկնել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  մասնագետների հետ:
Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28 –ին արձանագրված  թունավորման հետևանքով  այս պահի դրությամբ հոսպիտալացվել է  3-6 տարեկան 51 երեխա, որից 33-ը` Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, 17-ը`  Երևանի  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Եվս  7  երեխա ստանում է ամբուլատոր բուժում:
Երեխաների առողջական վիճակն ունի  դրական դինամիկա:
Նախնական տվյալներով`  երեքի մոտ հաստատվել է շիգելոս աղիքային  հիվանդությունը: Մանկապարտեզի աշխատակիցները ևս ենթարկվել են  մանրէաբանական հետազոտության: Բոլոր սաների նկատմամբ  բժշկական հսկողություն է սահմանվել:
Թունավորման պատճառները ուսումնասիրվում են:
Նախարարը մինչ ուշ գիշեր գտնվել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, զրուցել երեխաների ծնողների հետ:  
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի  խմբերը բակային համայցեր են կատարել: Կասկածելի դեպքերը հոսպիտալացվել են:
Մասնագետների կողմից ձեռնարկված համաճարակաբանական հետազոտությունները և  կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:
Երեխաների առողջական վիճակի և հակահամաճարակային աշխատանքների մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին: Իրավիճակը վերահսկելի է և գտնվում է  նախարարի անմիջական հսկողության ներքո:

Երեկ ուշ երեկոյան Եղվարդ է մեկնել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնագետների հետ:

Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28 –ին արձանագրված  թունավորման հետևանքով  այս պահի դրությամբ հոսպիտալացվել է  3-6 տարեկան 51 երեխա, որից 33-ը` Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, 17-ը`  Երևանի  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Եվս  7  երեխա ստանում է ամբուլատոր բուժում:

Երեխաների առողջական վիճակն ունի  դրական դինամիկա:

Նախնական տվյալներով`  երեքի մոտ հաստատվել է շիգելոս աղիքային  հիվանդությունը: Մանկապարտեզի աշխատակիցները ևս ենթարկվել են  մանրէաբանական հետազոտության: Բոլոր սաների նկատմամբ  բժշկական հսկողություն է սահմանվել:

Թունավորման պատճառները ուսումնասիրվում են:

Նախարարը մինչ ուշ գիշեր գտնվել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, զրուցել երեխաների ծնողների հետ:  

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի  խմբերը բակային համայցեր են կատարել: Կասկածելի դեպքերը հոսպիտալացվել են:

Մասնագետների կողմից ձեռնարկված համաճարակաբանական հետազոտությունները և կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են: Երեխաների առողջական վիճակի և հակահամաճարակային աշխատանքների մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին: Իրավիճակը վերահսկելի է և գտնվում է  նախարարի անմիջական հսկողության ներքո:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին