▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուլիսի 15-ին մանկական ժամանցային ուրախ ծրագիր՝ Նուբարաշեն վարչական շրջանում

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ հուլիսի 15-ին, մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հարակից հատվածում ժամը 19:00-20։00-ը տեղի կունենա «Ողջույն Նուբարաշենից» ծրագիրը:

Մանակական ուրախ ժամանցային միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան հայտնի ու սիրված պատանի երգիչներ, ինչպես նաև վարչական շրջանի Նուբարաշեն մարզամշակութային կենտրոնի սաներն ու պարախմբերը: Ուրախ տրամադրություն կապահովեն նաև միջոցառման մասնակից խաղավար-ծաղրածուները:
Նշենք, որ «Երևանյան ամառ» ծրագրի հիմնական նպատակն է ամառային արձակուրդները մայրաքաղաքում անցկացնող երեխաների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելը:
Ի դեպ, «Երևանյան ամառ 2016»-ի շրջանակում մանկական միջոցառումներ են անցկացվում Երևանի բոլոր վարչական շրջաններում 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին