▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունվարի 20-ին տեղի է ունենալու Մարկ Սաղաթելյանի հիշատակին նվիրված երգի պրեմիերան

Երկուշաբթի՝ հունվարի 20-ին, «Արմենիա-TV» հեռուստաալիքի «Բարի լույս» ծրագրի շրջանակներում կկայանա Մարկ Սաղաթելյանի հիշատակին նվիրված երգի եւ տեսահոլովակի պրեմիերան՝ հայ աստղերի կատարմամբ: 

Նունե Եսայանը, Քրիստինե Պեպելյանը, Մհերը, Ռազմիկ Ամյանը, Մարտ Բաբայանը, Արամեն, Սոնան և այլոք իրենց երգով ևս մեկ անգամ կհիշեն իրենց եղբորը եւ ընկերոջը՝ Մարկ Սաղաթելյանին:  

«Երկնքում հրեշտակները թող քեզ երգեն երգը… այն մասին, որ կա հավերժ հոգիդ, հուշերում ապրող…այն  մեզ չի լքի», - երգելու են աստղերը:

 Երաժշտության հեղինակը երգիչ Մարտ Բաբայանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ Մարկ Սաղաթելյանը մահացել է հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին