▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքական վեկտորը․ Պեսկով

Կրեմլը ցավում է, որ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանից ոչ ոք չի եղել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այս կապակցությամբ մենք կարող ենք ափսոսանք հայտնել։ ՀԱՊԿ-ն շարունակում է իր աշխատանքը և շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը:

Հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքական վեկտորը և մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին