▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հողագործություն առանց ջրի

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կրկին Անիի տարածաշրջանում է եղել, այս անգամ ծանոթացել է Սարակապի, Աղինի, Իսահակյանի, Լուսաղբյուրի ու Շիրակավանի խնդիրներին: Աղինը 550 հեկտար վարելահող ունի: Այս տարի երաշտն ու կարկուտը վնասել են դաշտերը: Բերքի քանակը սպասվածից մի քանի անգամ պակաս է: Իսահակյան տանող 1 կիլոմետրանոց ճանապարհն անմխիթար վիճակում է: Տարիներ առաջ նախատեսվում էր ընդգրկել հրատապ ծրագրում, սակայն առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկից դուրս մնաց: Երկու համայնքում էլ բացակայում է ոռոգման համակարգը: Մարզպետը հարցի կարգավորումը միայն Կապսի ջրամբարի կառուցմամբ է տեսնում:

Ցայգի տեսանյութը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին