▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հողը, որի վրա իմ նման մայրերի զավակների արյունն է թափվել, եկեք ատամներով պահենք. զոհված Արմանի մոր գրառումը

Արցախում հերոսաբար զոհված Արման Օհանջանյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դիմում եմ Ձեզ ամբողջ հայության մայրեր, ես քսաներեքամյա կամավորական Արման Օհանջանյանի մայրն եմ։ Այն Արմանի, ով առանց մի վայրկյան երկմտելու, չսպասելով, թե իրեն կկանչեն, մեկնեց ճակատ, ծանր մարտերով անցնելով երրորդ անգամ գնաց։

Ես ինքս արցախցի եմ, ով տեսել է 1992 թվականը ու գիտեմ թե դա ինչ է։ Տարիներով ապրում եմ վարձով, ունեմ լավ, կիրթ ամուսին, ունեի երկու գանձ, ուրիշ ոչինչ։

Ես իմ տղային երբեք չեմ պահել, վստահ եմ եղել և մինչև հիմա էլ վստահ եմ, որ ինքը ճիշտ է արել։ Հասկանում եմ ինչ եմ ասում։ Նա իր 23 տարեկանում հասկանում էր և գործում էր ավելին, քան շատ շատերը։ Ավաղ կորցրեցի իմ առյուծին, նա ընկավ, հերոսացավ մարտի դաշտում։

Այժմ աչքերս սրբելով կոչ եմ անում Ձեզ՝ քաջ հայորդիների մայրեր, այո՛, ես հավատում եմ, յուրաքանչյուր հայորդի քաջ է ու տաղանդաշատ։ Խնդրում եմ, եկել է օրհասական ժամը, համբուրեք ձեր տղաների ճակատը, օրհնեք և Աստծո հովանավորությամբ ճակատ ճամփեք։ Այն հողը, որի վրա իմ նման մայրերի զավակների արյունն է թափվել, եկեք ատամներով պահենք։ Մի նայեք, թե ով ինչ կանի կամ կասի, եթե յուրաքանչյուրս գործենք ի շահ մեր հայրենիքի շուն թուրքը ծնկի կգա։ Եկեք պահենք այդ սուրբ հողը, մեր երեխաների անձնազոհությունը իզուր չլինի։ Հավատացեք սա մեր վերջին կռիվն է լինելու։ Եթե չկանգնենք, ուրեմն մենք հայ կոչվելու, առավել ևս ապրելու իրավունք չունենք, մենք արժանի չենք լինի մեր հերոսների անձնազոհությանը, գիտեմ դժվար է, բայց մեր առյուծները այնտեղ են պետք, որ դարերից եկած ազգը ինչ-որ ելուզակի, քոչվորի ձեռքով չկորի։

Հ.Գ. Եվ սա Ձեզ ասում է 23 տարին նոր բոլորած, 7ամսական արու զավակին թողած, երազանքներով ու նպատակներով լեցուն, իր կյանքը գիտակցաբար հայրենիքին նվիրած կամավոր՝ Արման Օհանջանյանի մայրը, ով արցունքներն իր մեջ խեղդելով, խնդրում և հրամայում է Ձեզ։ Հայրենիքը ձեր կարիքն ունի աշխարհասփյուռ քաջ հայորդիներ»։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին