▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հողերը տվեցին» ու գնացին արձակուրդ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Վերջին 2 ամսվա ընթացքում «հող տալու» թեման դարձել էր ամենաքննարկվողներից: Հիշում եմ՝ տարիներ առաջ գերենալ Մանվելը ԵԿՄ-ի համագումարներից մեկում, լրագրողներին ի պատասխան, մոտավորապես հետևյալն ասաց. ո՞վ կարա հող տա, թող գնան իրենց մերերին ու աղջիկներին թուրքերին տան:

Ըստ էության, Մանվելն արտահայտում է մերօրյա իշխանության իրական ասելիքը, այլ հարց է, որ թեկուզև դիվանագիտական շղարշով, անիմաստ է նման հայտարարություններ հնչեցնել միջազգային լսարանի համար:

Ինչևէ, «հող տալու» մասին հատվածական ելույթներ ունեցողները կարծես թե գնացել են արձակուրդ: Դե պատերազմ անողներն ու պատրաստվողներն էլ կրկին մնացին իրենցով՝ պոստերով, զենքերով, մարտական ընկերներով, մեկումեջ իրեն ցհետ նկարվող «խրամատային պաշտոնյաներով» (սելֆիները չմոռանանք):

Տեսնելով, թե ովքեր են «պայքարի սահմանին» անընդհատ մտքիդ է գալիս հայտնի անեկդոտը, երբ մեկը տաքսի է կանգնացնում ասում՝ քշի Թուրքիա...

Հայկ Համբարձումյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին