Այրումի ավագանին փետրվարի 26-ի վաղ առավոտյան նիստ էր հրավիրել՝ Այրումի վարչական տարածքում գտնվող 12 հա հողատեսքի կատեգորիան փոխելու մասին որոշում կայացնելու համար: Նշենք, որ այրումի ավագանու 5 անդամներից մեկն այլ աշխատանքի անցնելու պատճառով ինքնաբացարկ է հայտարարել, և Այրումում այժմ որոշումներ են ընդունում ավագանու 4 անդամով: Նրանցից մեկը՝ Օլեգ Դուլգարյանը, որն այս հարցում միակ ընդդիմադիրն է, այս օրերին գործուղման մեջ է և այսօր Այրումի գյուղապետը նիստ հրավիրեց ու որոշում ընդունեց ավագանու երեք անդամի հետ: Հիշեցնենք, որ այս հարցով Այրումում արդեն երկու անգամ հանրային լսում է կազմակերպվել, երկու անգամն էլ ներկա բնակիչները դեմ են արտահայտվել խնդրին, իսկ այս անգամ մինչև որոշումն ընդունելը նրանց նույնիսկ հնարավորություն չի տրվել իրենց կարծիքն արտահայտելու:
Անկյուն+3 ՀԸ տեսանյութը