▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաձգությունը 1 ժամ է տևել. դադարեց, երբ ռուս խաղաղապահները բարձրացան դիրքեր. Հարավի գյուղապետ

 

Այսօր համեմատաբար խաղաղ է, կրակոցի ձայներ չենք լսել:

http://asekose.am/filemanager/uploads/2020/12/week-2/xaxapah.jpg

Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասել է Հարավ գյուղի գյուղապետը՝ Անդրանիկ Ղազարյանը:

Վերջինս նշել է, որ երեկ տեղի ունեցած հրաձգությունը մոտավորապես 1 ժամ է տևել, իսկ այն դադարել է միայն այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահներն են բարձրացել դիրքեր. «Դրանք դադարել են այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահները բարձրացել են դիրքեր՝ մեր տղաների մոտ: Այնտեղ մնացել են 15-20 րոպե հետո իջել են»,- ասել է գյուղապետը:

Կայքի այն հարցին, թե արդյոք տվյալ դիրքը այսօր ևս բարձրացել են խաղաղապահները, Անդրանիկ Ղազարյանը պատասխանել է, որ այդ դիրքը այսօր դեռ չեն բարձրացել, բայց անցել են գյուղով՝ երևի կգան կբարձրանան:

Նա ասել է, որ չնայած կրակոցները պարզ լսվում էր ամբողջ գյուղում, ժողովրդի մոտ որևէ խուճապ չկար. «Պարզ լսվում էին ձայները, քանի որ խաղաղ բնակչությունից թշնամու դիրքերի հեռավորությունը ընդամենը 2 կմ է: Ադրբեջանցիները տեղակայված են գյուղի դիմացի սարի վրա, իրենք էլ մերոնք էլ մեկ գծի վրա են»,- շեշտել է Անդրանիկ Ղազարյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին