Ամերիկահայ գործարար, ակտիվիստ և ներդրող Ալեքսիս Օհանյանն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում պատմել է, որ հրաժարվում է դիտել Ադրբեջանում անցկացվող «Ֆորմուլա 1» մրցարշավը:
Միլիոնատերը փակագծերում տեղադրել է Հայաստանի դրոշը՝ ակնարկելով, որ բոյկոտի պատճառը մրցարշավը հյուրընկալող երկիրն է:
«Հրաժարվում եմ դիտել «Ֆորմուլա 1»-ն Ադրբեջանում, այնպես որ փոխարենն այսօր առավոտյան Mario Kart խաղացինք, և կրտսերը (նկատի ունի դստերը՝ Օլիմպիա Օհանյանին) խնդրեց Princess Peach (արքայադստեր տեսքով քաղցրավենիք): (Ես մոռացել էի սկզբից միացնել տեսախցիկը) Առաջին տարբերակը չհաջողվեց շրջել, բայց նա այնքան երախտապարտ էր, որ ես պատրաստեցի երկրորդ տարբերակը, որը շատ ավելի լավ ստացվեց»,- տեսանյութին կից գրել է Օհանյանը: