▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազդանում 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդը գրավի դիմաց ազատ է արձակվել

Հրազդանում 7-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկելու գործով նախաքննությունը տեւեց ընդամենը 1.5 ամիս:  Վարորդը գրավի դիմաց ազատ է արձակվել: Գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Վանիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ վրաերթի պահը ֆիքսել է այդ վայրում գտնվող տեսախցիկը: Երեխաները քայլելիս են եղել մայթով, երբ «ՎԱԶ 21404»-ը մեծ արագությամբ բարձրացել է մայթ ու վրաերթի ենթարկել տղային: Մյուս երեխաները հրաշքով են ողջ մնացել: Այդ պահին երեխաների ծնողները նրանց հետ են եղել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին