▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրկիզել են ճանաչված երգչի որդուն պատկանող գիշերային ակումբը

Օգոստոսի 8-ին, ժամը 04:12-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ նախկին Լենինի հրապարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության 2-րդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Ռելակս» գիշերային ակումբի երկհարկանի շենքի 2-րդ հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:02-ին, մարվել՝ 05:27-ին:

Այրվել է մոտ 100 քմ երեսապատումը՝ ամբողջությամբ, իսկ գույքը՝ մասամբ:

aravot.am-ի տեղեկություններով, գիշերային ակումբի բաժնետերերից մեկը գյումրեցի երգիչ Գագիկ Մկոյանի որդին է՝ Ժորա Մկոյանը։ Այնտեղ, ըստ գյումրեցիների, հաճախում են ինչպես մարզի բնակիչները, այնպես էլ 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողները։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը կայքին փոխանցել է, որ իր հանձնարարությամբ՝ քննիչը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն ՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով։

Ըստ դատախազի այս պահին որպես կասկածյալ ներգրավված անձինք չկան, դեպքի կապակցությամբ բերման ենթարկված անձինք նույնպես։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին