▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապը եկեղեցու բարձր կոչում է շնորհել Գրիգոր Նարեկացուն

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ 10-րդ դարի հայ մտածող և բանաստեղծ սուրբ Գրիգոր Նարեկացուն պարգևատրել է եկեղեցու ուսուցիչ կոչմամբ:Միայն 35 մարդ է արժանացել այդ կոչմանը: 

Վատիկանը հայտարարել է, որ Ֆրանցիսկոս պապը եկեղեցու ամենաբարձր պարգևներից մեկը որոշել է շնորհել Վատիկանի սրբացման գրասենյակի կայացրած որոշումից հետո:

Եկեղեցու ուսուցիչ կոչումը շնորհվում է այն մարդկանց, որոնց աշխատությունները մեծապես ծառայել են համաշխարհային եկեղեցուն: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին