Վստահ եմ ` Լիսկային մարզպետ վերանշանակելուց հետո, Դաշնակցության հավատը Սերժ Սարգսյանի համակարգային բարեփոխումների նկատմամբ ավելի կամրանա:
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում Սյունիքի մարզպետ կրկին նշանակվել է Սուրեն Խաչատրյանը, ով հրաժարական էր տվել Գորիսի իր առանձնատան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո:
Հատկանշական է, որ առավոտյան մամուլը գրել էր, թե քննարկվում է Սյունիքի մարզպետի պաշտոնը ՀՅԴ-ին զիջելու հարցը:
Հիշեցնենք նաև, որ ՀՅԴ-ն հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 10-ին նախատեսված ընդդիմադիր Եռյակի հանրահավաքին, որին նախորդող հանդիպումների մեկնարկը տրվեց այսօր` Աբովյան քաղաքում: