▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիսային պողոտայում երեկվա միակ արտառոց դեպքը վարչապետների զբոսանքն էր...Ուրիշ՝ ոչինչ

Մամուլում այսօր տեղեկություն էր հայտնվել, թե Հյուսիսային պողոտայում «գողական ռազբորկա» է տեղի ունեցել. նշվում էր, որ  վեճի պատճառը  Աշտարակում տեղի ունեցած դանակահարության դեպքն է եղել:

Asekose.am-ի թղթակիցը տեղում փորձել է պարզել, թե Հյուսիսային պողոտայի բնակիչներից և այստեղ գործող սրճարանների աշխատակիցներից ով կարող է որևէ հավելյալ տեղեկություն  ներկայացնել նշված դեպքի մասին: 

Սակայն մեր բոլոր զրուցակիցները նշել են, որ տարածքում անցած գիշեր հանգիստ է եղել և , ինչպես նշվում էր այդ հրապարակման մեջ, ոստիկանական ավտոմեքենայի ազդանշաններ ու «միգալկաները չեն էլ լսվել, որից հետո են միայն իբր վեճի մասնակցիները ցրվել:

Հյուսիսային պողոտայում երեկվա միակ արտառոց դեպքն, ըստ մեր զրուցակիցների,  Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու նրա վրացի գործընկերոջ զբոսանքն էր ու այցելությունն այստեղ գտնվող սրճարաններից մեկը: 

Նշենք, որ  Asekose.am-ի գրասենյակը գտնվում է Հյուսիսային պողոտայի հարևանությամբ և  մինչև ուշ գիշեր մեր հերթապահող լրագրողները նույնպես որևէ արտառոց դեպք   կամ աղմուկ  չեն արձանագրել: 

 

Հեղինակ՝

Ա.Մաթևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին