▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիսային պողոտայում երիտասարդ աղջիկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան բերման ենթարկվածներ

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, երիտասարդ աղջիկների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում:

http://asekose.am/filemanager/uploads/hivandanoc.jpg

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հյուսիսային պողոտայից մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 3 երիտասարդ աղջկա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Ռուզաննա Մ.-ն, 21-ամյա Զարուհի Դ.-ն, 28-ամյա Անգելինա Հ.-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հյուսիսային պողոտայում նշված անձինք կասկածվում են Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Վիկտորիա Հ.-ին ծեծի ենթարկելու մեջ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վիկտորիա Հ.-ն:

Բերման ենթարկված աղջիկները հրաժարվել են բացատրություն տալուց, ինչից հետո բաց են թողնվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին