▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիսում թշնամին փորձել է հարձակվել մեր դիրքերի վրա, սակայն, կորուստներ կրելով, հետ է շպրտվել

Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված։ Երեկ ողջ գիշեր և այսօր ամբողջ օրվաա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններով մարտեր են ընթանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Հյուսիսում թշնամու զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբեր՝ հրետանու կրակի աջակցությամբ, փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն, կորուստներ կրելով, հետ են շպրտվել»,- ասաց նա: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Շուշի քաղաքի մեջ և հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ, այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը զգալիորեն թուլացած է:

Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին