Հայաստանում գիտության զարգացման նպատակով պարբերաբար կազմակերպվում են տարբեր ծրագրեր՝ ի աջակցություն թե՛ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների, թե՛ արդեն իսկ կայացած գիտնականների։
Այսպիսի ծրագրերի շարքում յուրօրինակ է Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնի (AITC) և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF) կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ կազմակերպվող «Հզոր գիտություն, Հզոր երկիր» ծրագիրը։ Այն նախատեսված է մագիստրոսների, ասպիրանտների և գիտնականների համար։ Նախորդ տարի ծրագրի շրջանակում 104 մասնակից ստացել է անձնական և մասնագիտական հմտությունների և գիտելիքների զարգացման հնարավորություն։
«Հզոր գիտություն, հզոր երկիր» ծրագիրը ստեղծված է օգնելու զարգացնել Հայաստանի գիտական ներուժը և ապահովել դրա առաջընթացը` ավելացնելով գիտության տարբեր ոլորտներում տաղանդավոր ներկա և ապագա
գիտնականների թիվը:
Ծրագրի կազմակերպիչները մշակել են 9 մասնագիտացված դասընթաց, և ներգրավված մագիստրոսները, ասպիրանտներն ու գիտնականները հնարավորություն կունենան մասնակցել դրանցից մի քանիսում: Դասընթացները
մշակվել են տարբեր ակադեմիական ոլորտների նպատակային պահանջներին համապատասխան՝ մասնակիցներին ապահովելու առաջադեմ գիտելիքներով և հմտություններով՝ Հայաստանում իրենց հետագա հաջող աշխատանքային
կարիերան կառուցելու համար։ Դասընթացները մասնակիցների համար կլինեն անվճար։
«Հզոր գիտություն, Հզոր երկիր» ծրագիրը ներառում է դասընթացների հետևյալ շարքը՝
• Python տվյալագիտության համար
• LINUX-ի հիմունքներ
• GROMACS մոլեկուլային մոդելավորում
• Հաշվարկողական Քիմիա
• Նախագծերի կառավարում հետազոտողների համար
• Ինչպես գրել հաջողված առաջարկ գիտական ոլորտում
• Ինչպես գրել հաջողված հոդված և հետազոտություն գիտական ոլորտում
• Արդյունավետ հաղորդակցություններ և բանակցություններ
Ծրագրում մասնակիցների քանակը սահմանափակ է, իսկ ընտրությունը կկատարվի հիմնվելով մասնակիցների կողմից ներկայացված մոտիվացիոն նամակի և CV-ի վրա: Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը։ Դասընթացների բովանդակային մանրամասները և դիմելու վերջնաժամկետները կարող եք տեսնել այստեղ։
Նյութը պատրաստված է ՖՄԻ տրամադրած տեղեկատվության վրա


