▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի պաշտպանություն Սասնա ծռերի՝ ցույցեր աշխարհի տարբեր քաղաքաներում

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժման նախաձեռնությամբ, որին միացել են սփյուռքյան բազմաթիվ համայնքներ և կազմակերպություններ, 2016թ. սեպտեմբերի 17-ին աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվում է բողոքի և համերաշխության ցույցեր։

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան շարժումը  վերստին հաստատումէ իր աջակցությունը Սասնա Ծռերին և իր մասնակցությունը Սասնա Ծռերի մեկնարկած ազատագրական պայքարին:

Ցույցերի պահանջները հետևյալն են՝

 

  1. Անհապաղ ազատ արձակել ՀՀ-ում բոլոր անօրինաբար ձերբակալվածներինու քաղբանտարկյալներին, անմիջապես դադարեցնել դաժանհետապնդումները նրանց ընտանիքների և համախոհների նկատմամբ։

 

  1. Արցախը ներառյալ ազատագրված տարածքները հայ ժողովրդի ևՀայաստանի անքակտելի մասն են կազմում: Դադարեցնել Արցախիկարգավիճակի շուրջ տարվող ապազգային գործընթացները՝ թե արտաքին բանակցային և թե ներքին քարոզչական, և  քայլեր ձեռնարկել Արցախի և ազատագրված տարածքների դե յուրե միացումը իրականացնելու ուղղությամբ:

 

  1. Պահանջում ենք Սերժ Սարգսյանի և ողջ իշխանությունների հրաժարականը։  Դեռևս ազատության մեջ մնացած և պայքարող գործիչներին հորդորում ենք իշխանությունների հեռացման գործընթացին զուգահեռ արագորեն լծվել ժամանակավոր անցումային կառավարության ստեղծման և դրան հետևող օրինական ընտրությունների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում իրավական կարգերի հաստատման գործին։

 

  1. Անհապաղ դադարեցնել Հայաստանի Հանրապետության անկախությունըոչնչացնող, Հայաստանը օտար տերության գաղութի վերածող արտաքին քաղաքականությունը:

Մենք խոստանում ենք մեր ողջ ներուժը նվիրաբերել սույն անհետաձգելի նպատակների իրականացման գործին։ Սասնա Ծռերի շարժումը սատարելու նպատակով սեպտեմբերի 17-ին նախատեսում ենք աշխարհի տարբեր քաղաքներում իրականացնել համերաշխության ցույցեր: Արդեն իսկ հետևյալ10 քաղաքներն ընդգրկված են՝

ԱՄՆ – Լոս Անջելես

ԱՄՆ – Նյու Յորք

ԱՄՆ – Բոստոն

ԱՄՆ – Բոյսի (Այդահոի նահանգ)

Ֆրանսիա – Փարիզ

Ֆրանսիա – Լիոն

Գերմանիա – Քյոլն

Իսպանիա – Բարսելոնա

Իտալիա – Ֆլորենսիա

Ռուսաստան – Մոսկվա

Կոչ ենք անում այլ քաղաքների միանալ և սատարել Սասնա Ծռերի սկսածշարժումը: Հետադարձ կապի և համերաշխության ցույցերի համակարգման նպատակով օգտվեք հետևյալ էջից http://www.armenianrenaissance.org/contact-us/:

Հայկական Վերածնունդ համասփյուռքյան կազմակերպություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին