▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իդեալ»-ից արձագանքել են հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազարեթյանի պատմությանը

 

Ուշադիր հետեւելով մամուլի բոլոր հրապարակումներին եւ համբերատար սպասելով կոմպետենտ մարմինների կողմից քաղաքացի Ամալյա Նազարեթյանի՝ հոգեբուժարան տեղափոխելու բոլոր հանգամանքների բացահայտմանը, Իդեալ Համակարգը հարկ է համարում հանդես գալ համալիր պարզաբանմամբ.
1. Իդեալ Համակարգը քաղաքացի Ամալյա Նազարեթյանի հետ կապված գրավոր կամ բանավոր բողոք, դիմում կամ այլ գրություն չի ներկայացրել եւ իրավասու չէ գնահատել տիկին Նազարեթյանի առողջական վիճակը: Իդեալ Համակարգն այս հարցում կարող է զուտ հենվել մասնագետների գնահատականների վրա եւ ողջ կոլեկտիվի անունից մաղթել տիկնոջը քաջ առողջություն:
2. Իդեալ Համակարգը հանդիսանում է Կոմիտաս 56 հասցեում գտնվող առեւտրային տարածքի վարձակալ, հետեւաբար չէր կարող առնչություն ունենալ տվյալ շենքում սեփականության իրավունքից բխող շինարարական եւ այլ հարցերին:
3. Ներսես Նազարյանի՝ Իդեալ Համակարգի սեփականատեր հանդես գալու մասին տեղեկատվությունը եւս անհիմն է ու բազմիցս հերքվել է մամուլում: Այս հարցի հետագա շահարկումներն անհասականալի են:
Նշենք, որ Ընկերությունն ունի բազմաթիվ նվաճումներ շուկայում ծառույությունների մատուցման ու բիզնես-մշակույթի ներդրման ոլորտում եւ մշտապես բարձր գնահատականի է արժանացել ազգաբնակչության կողմից ու միջազգային ասպարեզում:
Իդեալ Համակարգի անունը քաղաքացի Ամալյա Նազարեթյանի հետ կապված դեպքի հետ շրջանառելու բոլոր փորձերը համարում ենք անհիմն ու անտրամաբանական, իսկ հարցական նշանով վերնագրեր դնելու ճանապարհով մեխանիկական արտատպումները՝ էժանագին սենսացիայի որոնում:
Ի մի բերելով վերոշարադրյալը, Իդեալ Համակարգը շնորհակալություն է հայտնում իրավիճակը սթափ եւ անաչառ լուսաբանող բոլոր լրատվամիջոցներին եւ կոչ անում այլոց՝ հարգել ազնիվ տեղեկատվություն ստանալու ընթերցողների իրավունքը:
ԻԴԵԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ
Հասարակայնության հետ կապերի բաժինՀոգեբուժարանում հարկադիր բուժման տարված Ամալյա Նազարեթյանի պատմությունը մեծ արձագանք գտավ հասարակության կողմից:

Հոգեբուժարանում հարկադիր բուժման տարված Ամալյա Նազարեթյանի պատմությանը, որ  մեծ արձագանք էր գտել հասարակության կողմից, այսօր արձագանքել է ԻԴԵԱԼ համակարգի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հիշեցնենք, որ ըստ նախնական տեղեկատվության, որ հայտնվել էր մամուլում`   Ամալյա Նազարեթյանին հոգեբուժարան էին տեղափոխել «Իդեալ» խանութների ցանցի հետ խնդիրներ ունենալու պատճառով: 

Նշենք, որ օրերս Ամալյա Նազարեթյանին հարկադիր բուժումից ազատել են, մի քանի ամիս ոստիկանների հսկողության տակ գտնվելու պայմանով:

ԻԴԵԱԼ համակարգի հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև` առանց կրճատման ու խմբագրման: 

Ուշադիր հետեւելով մամուլի բոլոր հրապարակումներին եւ համբերատար սպասելով կոմպետենտ մարմինների կողմից քաղաքացի Ամալյա Նազարեթյանի՝ հոգեբուժարան տեղափոխելու բոլոր հանգամանքների բացահայտմանը, Իդեալ Համակարգը հարկ է համարում հանդես գալ համալիր պարզաբանմամբ.

1. Իդեալ Համակարգը քաղաքացի Ամալյա Նազարեթյանի հետ կապված գրավոր կամ բանավոր բողոք, դիմում կամ այլ գրություն չի ներկայացրել եւ իրավասու չէ գնահատել տիկին Նազարեթյանի առողջական վիճակը: Իդեալ Համակարգն այս հարցում կարող է զուտ հենվել մասնագետների գնահատականների վրա եւ ողջ կոլեկտիվի անունից մաղթել տիկնոջը քաջ առողջություն:

2. Իդեալ Համակարգը հանդիսանում է Կոմիտաս 56 հասցեում գտնվող առեւտրային տարածքի վարձակալ, հետեւաբար չէր կարող առնչություն ունենալ տվյալ շենքում սեփականության իրավունքից բխող շինարարական եւ այլ հարցերին:

3. Ներսես Նազարյանի՝ Իդեալ Համակարգի սեփականատեր հանդես գալու մասին տեղեկատվությունը եւս անհիմն է ու բազմիցս հերքվել է մամուլում: Այս հարցի հետագա շահարկումներն անհասականալի են:

Նշենք, որ Ընկերությունն ունի բազմաթիվ նվաճումներ շուկայում ծառայությունների մատուցման ու բիզնես-մշակույթի ներդրման ոլորտում եւ մշտապես բարձր գնահատականի է արժանացել ազգաբնակչության կողմից ու միջազգային ասպարեզում:

Իդեալ Համակարգի անունը քաղաքացի Ամալյա Նազարեթյանի հետ կապված դեպքի հետ շրջանառելու բոլոր փորձերը համարում ենք անհիմն ու անտրամաբանական, իսկ հարցական նշանով վերնագրեր դնելու ճանապարհով մեխանիկական արտատպումները՝ էժանագին սենսացիայի որոնում:

Ի մի բերելով վերոշարադրյալը, Իդեալ Համակարգը շնորհակալություն է հայտնում իրավիճակը սթափ եւ անաչառ լուսաբանող բոլոր լրատվամիջոցներին եւ կոչ անում այլոց՝ հարգել ազնիվ տեղեկատվություն ստանալու ընթերցողների իրավունքը:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին