▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իջի՛, իջի՛ բալես, էս ազգին փրկություն չկա...

«Տարիներ առաջ մարզերից մեկում ինչ-որ ասմունքի փառատոն էր, ես էլ այնտեղ էի միանգամայն այլ գործերով: Ծանոթ ուսուցչուհին շատ խնդրեց, որ ներկա լինեմ մրցույթի վերջին փուլին, որտեղ ելույթ էին ունենալու լավագույնները: Նրանց մեջ իր աշակերտներից էլ կային:
Ինչեւէ, ստիպված գնացի իրենց մշակույթի տուն: Լիքը ժողովուրդ էր հավաքվել:

Բեմ բարձրացավ 10-րդ դասարանցի գեղեցիկ, երկար հյուսքերով եւ կարմրաթուշ մի աղջիկ, որն, այսպես ասած՝ հանդիսավարի դեր էր կատարում:

Հենց սկսեց բարձր ձայնով արտասանել՝ ,,Ո՜վ հայ ժողովո՜ւրդ...,, բեմառաջքի ,,լամփուշկան,, մեծ աղմուկով պայթեց: Ամբողջ դահլիճը վեր թռավ, աղջիկը վախից փախավ դեպի բեմի խորքը: Անմիջապես բեմ թռան մի քանի տղաներ եւ սկսեցին սարքել լույսը: Արագ-արագ ,,սարքեցին,, եւ միջոցառումը նորից սկսեցին:

Աղջիկը նորից առաջ եկավ եւ գոռաց՝ ,,Ո՜վ հայ ժողովո՜ւրդ, քո փրկությունը...,,:

Էս բառի վրա նորից ,,լամփուշկան,, գմփաց...

Բոլորը նորից խառնվեցին իրար ու դահլիճից մեկը բարձր ձայնով ասաց՝ ,,Իջի, իջի բալես, էս ազգին փրկություն չկա,,: Համընդհանուր քրքիջ բարձրացավ ու այդքանով միջոցառումը ավարտվեց...

Էդ մարդը մի բան գիտեր, էլի :)))»։

 

Կիմա Եղիազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին