▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է. Վահրամ Պողոսյան

«Իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է  Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նշենք, որ խոսնակը քիչ առաջ գրառում էր արել, թե «առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս»:

Սրանից հետո սոցցանցերում կարծիքներ և պնդումներ սկսեցին շրջանառվել, որ գրառման հեղինակը Արցախի նախագահի խոսնակը չէ, և որ նրա էջը կոտրել են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին