▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ հակառակորդ թուրք մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը. Արթուր Ալեքսանյան

Ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ,  հունահռոմեական ոճի ըմբիշներ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանն առաջիկա օրերին կմեկնեն մարզական հավաքների: Այս մասին մարզիկները հայտնել են փետրվարի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով Հռոմում անցկացված առաջնությանը՝ Արթուր Ալեքսանյանը նշել է, որ միակ մտավախությունն այդ մրցումների ժամանակ Օլիմպիական խաղերին ընդառաջ վնասվածք ունենալն էր: «Մնացածը՝ լավ մարզավիճակում էի, ինձ լավ էի զգում: Գոտեմարտել եմ իմ հիմնական մրցակիցների հետ ու բոլորին լավ ճանաչում էի»,-նշեցլ է Արթուր Ալեքսանյանը: 

Անդրադառնալով թուրք և ադրբեջանցի երկրպագուների և թուրք մարզիկի  պահվածքին՝ հաղթական պատվո հարթակի վրա մեջքով հայկական դրոշին կանգնելուն, մարզիկը նշել է, որ այդ պահվածքը կարևոր չէ: «Այդ ժամանակ ես չեմ տեսել, ինձ հետո ասացին, բայց, եթե նույնիսկ նրանք դեմքով չշրջվեցին դրոշին, հայոց հիմնը լսեցին: Իմ հակառակորդ ադրբեջանցի մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը: Այնպես որ, նրանց մեջքով շրջվելը կարևոր չէ»,-նշել է Արթուր Ալեքսանյանը՝ տեղեկացնելով որ դահլիճում շատ են եղել հայ երկրպագուներ, նրանց թվում` նաև Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանը, ինչը իրեն ավելի է ոգևորել:

Հիշեցնենք, որ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանը նվաճել է  4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձել են  Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը նվաճել են բրոնզե մեդալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին