▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ` «Հարսի շոր» երգից հետո բոլորը սկսեցին երգել հարսանեկան երգեր. Սոնա Շահգելդյան

Սոնա Շահգելդյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել, որից պարզ է դառնում, որ երգչուհին շուտով նորապսակներին նվիրված նոր երգ է թողարկելու:

Asekose.am-ի թղթակիցը  կապ հաստատեց երգչուհու հետ, պարզելու համար մանրամասները:

«Փետրվարի 14-ին` Սիրո տոնին, նաև իմ ծննդյան օրը,  տեղի կունենա իմ «Նորապսակներ» երգի պրեմիերան:Այն լինելու է «Հարսի Շոր» երգի շարունակությունը: Երգի հեղինակը Մարինե Մխիթարյանն է, խոսքերի հեղինակը ` Ավետ Բարսեղյանը, գործիքավորման հեղինակն է` Միքայել Մալյանը, իսկ մտահղացումը եղել է իմը : Շատ եմ աշխատել այս երգի համար, այն լինելու է 6/8 ոճում, բայց շատ ճաշակով: Երգը դեռևս տեսահոլովակ չի ունենա, քանի որ ճիշտ չեմ համարում իրար հետևից տեսահոլովակներ նկարահանել:Այսօր շատ են հարսանեկան թեմայով երգերը, բայց ուզում եմ անպայման նշել, որ այդ ամենը սկսել է 4 տարի առաջ հենց իմ`«Հարսի շոր» երգից հետո»:

Այն հարցին,թե ինչպե ՞ս և  ու ՞մ հետ  է պատրաստվում նշել  սիրո տոնը երգչուհին պատասխանեց.

«Այդ օրը նշելու եմ իմ սիրած տղամարդու հետ,ինձ համար ամենակարևոր երջանկությունը դա է»:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին