▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ պատուհանների տակ գոռում էին՝ թո՛ւրք». Լուսինե Բադալյան

ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանն արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այսօրվա ելույթին, ինչպես նաև Արթուր Մանուկյանին ուղղված նրա հարցադրմանը, հայտարարեց. «Ուզում եմ կրկնել Արթուր Մանուկյանի հարցը՝ Գեղա՛մ ջան, դու ինձ ճանաչո՞ւմ ես, պատասխանը միանշանակ այո՛ է, որովհետև մենք միասին աշխատել ենք նույն հեռուստաընկերությունում, ծանր ժամանակներ ենք անցել:

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-3/lusine_badalyan.jpg

Մենք միասին մեծ հաճույքով գնացել, Տիգրանակերտում Նոր տարվա գիշեր ենք անցկացրել, որովհետև գտել ենք, որ դա է ճիշտը: Մրսել ենք, լացել ենք մեր հայրենիքի ճակատագրի հետ կապված... Գեղամ Մանուկյանը, Դաշնակցության անդամ լինելով հանդերձ, իր երիտթևը, եթե ինքը չէր ուղարկել, իր գիտությամբ իմ պատուհանների տակ գոռում էին՝ թուրք, այդքանով չբավարարվելով՝ գնում էին իմ ծնողների պատուհանի տակ էին գոռում, որ ձեր դուստրը թուրք է... Դուք տեռորի մասին եք խոսո՞ւմ. սա աբսուրդ է»:

 

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Քաղաքականություն ավելին