▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմաստը որն է՝ գնալ-նստել պատի տակ լացե՞լ․ Աջապահյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի անարգել մուտքի մասին

ԱԳ նախարարի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է, հետևաբար հայ եկեղեցու սպասավորներն ու հետևորդները պետք է անարգել մուտք ունենան այդ սրբատեղի:

http://asekose.am/filemanager/uploads/2020/04/week-3/miqael_ajapahyan.jpg

ԼՈՒՐԵՐcom-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյաննանդրադառնալով այս հարցին, նշել է, որ դա ընդամենը ցանկություն է «Եթե Շուշի պետք է մտնենք, դուրս գանք, ապա Շուշին մերը պետք է լինի։ Հյուրի կարգավիճակով մտնել, դուրս գալու մեջ ոչ մի բան չեմ տեսնում»,- ասել է նա։

Թե ի՞նչ սպասել Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մոսկվա այցից և Ռուսաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ հանդիպումից՝ հարցին ի պատասխան Աջապահյանն ասել է «Սա հոգևոր առաջնորդների 17-րդ հանդիպումն է։ Էլի խաղաղության մասին պետք է խոսեն, ուրիշ ի՞նչ պիտի խոսեն»։ 

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է բարձրացվի նաև Արցախի օկուպացված տարածքներում գտնվող մյուս եկեղեցիներ հոգևոր դասի, ինչպես նաև ամբողջ ժողովրդի անարգել մուտքի մասին՝ Սրբազանը չբացառեց «Հնարավոր է, բայց կլինի, թե ոչ՝ մեծ հարց է։ Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց իմաստը ո՞րն է։ Այդ եկեղեցիներում հաղորդակից լինելու համար դրանք  պահեք ձեր իշխանության ներքո, ձեր պետության սահմաններից ներս, չեք կարողանում պահել ձեր պետության սահմաններից ներս՝ իմաստը որն է՝ գնալ-նստել պատի տակ լացե՞լ։ Ես իմաստ չեմ տեսնում, իմաստ տեսնում եմ լիարժեք տիրապետման մեջ, մեր հայրենիքի սահմաններից ներս, վե՛րջ»,- նշել է Աջապահյանը։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին