Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հիմարներին հերոսացնելու արագությամբ աշխարհում հավասարը չունենք: Մեկ-երկու «լուրջ դեմքով» նկար սոցցանցում, միքանի անիրական, բայց ականջահաճո գրառում և նորակերտ հերոսը պատրաստ է: Ոչ խորանում են, թե ով է, ին՞չ անցյալ ունի, կյանքում ինչի է հասել.... ոչ մի բան, ընդամենն ականջահաճո լինի խոսքը:

Էլ չեմ ասում, թե ինչ արագությամբ են քաղաքական գործիչներն ու պետական պաշտոնյաները սիրելիից, պաշտելիից դառնում հայհոյանքի օբյեկտ և հակառակը: Ամենավատը` երկու դեպքում էլ պատճառ կամ չկա, համ հայհոյողն ու պաշտողը չի հասկանում, թե ինչու է անում դա»:


