▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ բանակցություն. թշնամին հատել է պետական սահմանը, պետք է նույն պահին ոչնչացվեր. Մովսես Հակոբյան

Չեմ հասկանում՝ ինչ է նշանակում բանակցություն ասվածը, թշնամին հատել է պետական սահմանը, պետք է նույն պահին ոչնչացվեր. դա է կարգուկանոնը: 

Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Ըստ վերջինիս՝ ներկայիս իշխանությունը բավարար ժամանակ ուներ սահմանները ամրապնդելու համար. «Պատերազմից այսքան ժամանակ անց ներկայիս իշխանությունը պետք է կարողանար սահմանները կահավորել:  Այն, որ սահմանները դեռ կահավորված չեն, միմիայն, իշխանությունների թերացումն է»,- ընդգծեց Մովսես Հակոբյանը:

Նա այն կարծիքին է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո իշխանությունը պետք է պատարստ լիներ նման զարգացումների. «Այն, ինչ որ ստորագրվել էր նոյեմբերի 9-ին, պետք է հասկանալի լիներ, որ հետևանքները սրանք են լինելու, միանգամայն, պետք է սահմանները ամրապնդվեին, ոչ թե հովիվը հայտնաբերեր, որ ադրբեջանցի զինվորները հատել են մեր սահմանները»,- ասել է ԶՈՒ ԳՇ նախկին պետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին