▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը լրագրողներին. «Ժողովուրդ»

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե մտադիր չէ անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, եւ որ սահմանադրական բարեփոխումները միտված չեն դրան։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Նա այդ որոշումը պատճառաբանել է ԼՂ խնդրով՝ ասելով որ չավարտված պատերազմի դեպքում խորհրդարանական կառավարումը ճիշտ մոդել չէ։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանն ամեն կերպ խուսափել է պատասխանել վարչապետի փոփոխության մասին հարցին եւ հստակ չի ասել, թե ինչու այսքան ձախողումներից հետո չի փոխում նրան։

«Ժողովուրդ»–ի աղբյուրները նաեւ ասացին, որ Ս. Սարգսյանը խոսել է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին, ասել, որ ի տարբերություն մյուս երկրների՝ՀՀ–ին ձեռնտու պայմաններ են առաջարկվել, այդ թվում՝ սպառազինությունների ձեռքբերման հարցում»,- գրում է «Ժողովուրդը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին