▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է իրականում ասել Լեռնիկ Ալեքսանյանը

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն իր հարցազրույցներից մեկում նշել է՝ քառօրյա պատերազմը «Պուտինի արածն էր»:

Անդրադառնալով  սրան՝ Լեռնիկ Ալեքսանյանը    Asekose.am-ի հետ զրույցում ասաց. «Կտրականապես հերքում եմ, որ նման բան եմ ասել: Դա բացահայտ սուտ է:  ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, և ես հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կողմնակիցն եմ: Ես ընդամենը նշել եմ, որ ռուս-ադրբեջանական շահերը կարող են համընկնել, բայց դա չի կարող վերաբերվել քառօրյա պատերազմին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին