Մասոնությունը ծագել է Անգլիայում և Շոտլանդիայում XV և XVI դդ., կազմավորվել է 1717 թ. Լոնդոնում։ Այնուհետև տարածվել են նաև այլ երկրներում։Ֆրանսիայում մասոնները առաջին անգամ ի հայտ են եկել «Ազատ քարտաշների միություն» անվանմամբ։

Անկյունաքանոն և կարկին. Մասոնության լոգոն։
Դավադրական տեսություններին հավատող մարդիկ կարծում են որ մասոնները կապված են Իլյումինանտների հետ և ղեկավարում են համաշխարհային քաղաքականությունը։
Շատ իսլամական երկրներ մասոնությունը կապում են հակասեմիտիզմի ու սիոնիզմի հետ։ Այդ պատճառով բազմաթիվ իսլամական երկրներ արգելել են մասոնական Օթյակներն իրենց երկրներում։ Սակայն Թուրքիան, Մարոկկոն և Եգիպտոսը թույլ են տալիս մասոնական գործունեությունը։

Անգլիայի Միացյալ Գերագույն Օթյակի շենքը՝ Լոնդոնում։
Մասոնական օթյակների (լոժաների) անդամներ են եղել պատմությանը շատ հայտնի և տաղանդավոր մարդիկ։ Ինչպես հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, արքաներ, այնպես էլ նկարիչներ, ճարտարապետներ և երգահաններ։ Պատմությանը հայտնի են շատ դեպքեր երբ այդ շարժումը հետապնդվել է տարբեր պետություններում, իսկ շարժման մասնակիցները հալածանքների են արժանացել։
Մասոնականության նշաններ կան շատ իրերի վրա ։ Ամենատարածվածներից է Ամերիկյան դոլլարի վրայի տարբերանշանը ։

Ներկայում մասոնությունը ամբողջ աշխարհում ունի շուրջ վեց միլիոն անդամ, որից միայն 480 հազարը՝ Անգլիայում, Իռլանդիայում և Շոտլանդիայում, 2 միլիոնը ԱՄՆ-ում։ Մասոնական օթյակներ կան աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում ։
Բերում ենք աշխարհին հայտնի մասոնների օրինակներ ։ Մենք բոլորս էլ նրանց ճանաչում ենք ՝
Նապալեոն Բոնապարտ

Ջորջ Վաշինգթոն

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Ալեքսանդր Պուշկին

Իսահակ Նյուտոն

Աղբյուրը ՝ groghblog.wordpress.com


