▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է նշանակում՝ ես գյուղ եմ մտել, Դուք ինձ միանգամից բան եք անում. Հասմիկ Պողոսյան

« Մշակութամայրը, իսկ ավելի ճիշտ մշակութամայրալացացնող Հասմիկ Պողոսյանը իյնչպես միշտ իր «բարձրունքում» է եղել՝ Դսեղ կատարած այցի ժամանակ: «Գործի ժամանակ կոֆե խմող կնանիքի հայաստանյան ֆեդերացիայի» հիմնադիր-նախագահ Հասո տոտան ցույց է տվել, որ ինքը ոչ տեղյակ է, թթե իր ենթականերն ինչ են անում, ոչ տեղյակ է, թե իր գերատեսչությունն ինչի՞ համար է պատասխանատու, ոչ էլ ընդհանրապես տեղյակ է, թե ի՞նչ է Մշակույթ ասվածը:

Ուզում եմ մեջբերել Հասմիկ Պողոսյանի ու Դսեղի գյուղապետ՝ Նորիկ Քոչարյանի վեճի վերածված երկխոսույան սղագրությունը, որը ներկայացրել է Hetq.am-ը.

«...Նորիկ Քոչարյանը մոտեցավ նրան և տեղեկացրեց, որ Դսեղ գյուղի միջնադարյան գերեզմանոցում գտնվող քառակողմ հուշաքարը 18 աստճան արդեն թեքվել է իր առանցքից: Գյուղապետը հայտնեց, որ մի քանի անգամ նամակով դիմել է նախարարին , նամակներին պատասխանել է նրա տեղակալ Արևիկ Սամուելյանը. «Եվ ի՞նչ գրի, որ լավ լինի, գրում է, ասում է՝ եկեք Երևան, թողեք Ձեր գործը, գտեք մասնագետ կազմակերպություն»: «Տենց գրած չի լինի»,- գյուղապետին ընդհատեց նախարար Հասմիկ Պողոսյանը: «Կբերեմ Ձեզ կոպիան ցույց կտամ»,- ասաց Նորիկ Քոչարյանը: «Տենց գրած չի կարող լինել, որ եկեք Երևան»,- առարկեց մշակույթի նախարարը: Նորիկ Քոչարյանը երդվեց իր անցյալով: «Ու՞մ սեփականությունն է դա»,- գյուղապետին հարցրեց նախարարը: Գյուղապետը պատասխանեց , որ հուշարձանը մշակույթի նախարարության սեփականությունն է: «Թե՞ համայնքինն է»,- իր հերթին հարցրեց նախարարը: «Ոչ»,- առարկեց տարեց գյուղապետը: «Ես հարցեր եմ տալի, որ հասկանամ»,- բացատրեց նախարարը: « Դա համայնքինը չէ: Ի՞նչ է, սպասում եք՝ ընկնի, շրջվի, նոր ասենք՝ վայ էս ո՞վ էր մեղավորը»,- նախարարին նախատեց Նորիկ Քոչարյանը:

Հասմիկ Պողոսյանը խնդրեց գյուղապետին իրեն ցույց տալ ՀՀ մշակույթի նախարարության պատասխանները. «Որովհետև ես չեմ կարծում, որ Ձեզ նման ձևով պատասխանած լինեն, ոչ, չեմ կարծում: Եվ գիտե՞ք՝ ինչ կա, ես կարծում եմ՝ շատ գեղեցիկ չէ, երբ Դուք էդ ձևով վրդովված ինձ դիմավորում եք, որովհետև հազար խնդրից կարող է մի խնդիրը ընդունենք մնում էլ է: Չէ, մի րոպե, ներողություն, Ձեր աշխատողին կուղարկեի՞ք, որպեսզի մենք ընթացքի մեջ մտնեինք: Ի՞նչ է նշանակում՝ ես գյուղ եմ մտել, Դուք ինձ միանգամից բան եք անում: Ոչ, չի կարող պատահեր այդպես պատասխանեին»: «Լավ, եթե այդպես է, շարունակեք կատարել այնպես, ինչպես շարունակել եք: Ես ներողություն: Թող իմ գյուղը այսպես էլ քանդված մնա, ես իրավունք չունենամ ոչ մի տեղ դիմելու, ոչ մի տեղ գրելու»,- զայրացավ Դսեղի գյուղապետը: «Ու՞մ ձեռքին է գյուղի ճակատագիրը, ներողություն: Ի՞նչ հայտարարություններ եք անում, չի կարելի»,- ասաց Հասմիկ Պողոսյանը: «Եթե Ձեզ թվում է՝ ես սխալվում եմ, Դուք եք սխալվում առաջին հերթին»,- հակադարձեց Նորիկ Քոչարյանը:

Մի քանի րոպե հետո գյուղապետը մշակույթի նախարարին ներկայացրեց մշակույթի նախարարի տեղակալ Արևիկ Սամուելյանի պատասխան գրությունը: Նախարարը գրությունը կարդալուց հետո ասաց, որ հուշաքարի ամրացման համար նախագիծ է հարկավոր, առանց դրան չի լինի, «ասեք, Ձեզ օգնենք»:»

Ու ասենք մշակութային վանդալիզմի այս քայլող մարմնավորումը, ով ինչպես ավելի վաղ եմ նշել, սկի գեղի կլուբի ակումբի վարիչի համար բավարար կվալիֆիկացիա չունի, ուղղարդում է հայաստանյան մշակութային արժեքների, հուշարձանների պահպանման գործերը... 

Այ տիկին, գնա բուրդ չփխի էլի՞, դու ուր, մշակույթն ուր, էլ չասեմ էն, որ մինիստրի պաշտոնն ու դու, ոնց որ Լֆիկն ու Եվրոպայի լուսավորչական շարժումը...»

Գրառումը ՝ Ձկան աչք ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին