▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է պատմում ուսանողուհուն ինքնասպանության դրդելու մեջ կասկածվող դասախոսը

Armlur.am-ը գրում է.

Կայքն արդեն հայտնել է, որ երեկ ինքնասպանություն է գործել Մանկավարժական համալսարանի ուսանող Ջ. Կարապետյանը: Լրատվամիջոցներում շրջանառված վարկածներից մեկի համաձայն` հանգուցյալ Ջ.Կարապետյանը ինքնասպանություն է գործել ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լալիկ Խաչատրյանի հետ արհեստական խնդիրներ ունենալու պատճառով:

Կայքն այս առնչությամբ զրուցեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Ես ուղղակի ապշած եմ, շատ ցավալի բան է տեղի ունեցել: Բայց ինչ վերաբերում է, որ Ջ.Կարապետյանը արհեստական խնդիրներ կարող էր ունենալ ամբիոնի վարիչ Լալիկ Խաչատրյանի հետ, դա միանշանակ սխալ տեղեկություն է: Մեր ուսանողը չէր կարող խնդիր ունենալ իր դասախոսի հետ»: Դեկանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարող է սա կեղտոտ մի խաղ լինել կապված Լալիկ Խաչատրյանի հետ, քանի որ նա օգոստոսին պետք է հայտ ներկայացնի ամբիոնում պաշտոն ստանձնելու համար:

Կայքը զրուցեց նաև Լալիկ Խաչատրյանի հետ, ով ևս նման դիտարկում արեց: Ըստ մեր զրուցակցի` ինքնասպանություն գործած ուսանողուհուն դասավանդել է միայն առաջին կուրսում: «Բարձր կուրսերում դաս չեմ ունեցել և որևէ խնդիր ունենալ չեմ կարող: Ես այդ աղջկան դասավանդել եմ առաջին կուրսում և դաս չեմ ունեցել մինչև ավարտական քննությունը: Հանձնաժողովի բոլոր անդամները նրան գնահատել են 54-55 միավոր պետական քննությանը: Ես նրան նույնիսկ չեմ էլ հիշում դեմքով, մենք հարյուր հոգու քննել ենք»,- նշեց նա:

Խաչատրյանի խոսքով` մեկ ամիս հետո ամբիոնի վարիչի ընտրություններ են սպասվում, և հենց դա կապ ունի այս պատմության մեջ իր անունը շահարկելու հետ: «Ամբիոնի վարիչի ընտրություն է լինելու, և միակ հավանական թեկնածուն ես եմ: Ես ուրիշ բան չեմ տեսնում այստեղ: Նախ ցավ եմ ապրում նրա մահվան համար, երկրորդը` եթե նրա մահը բերում կապում են քննության հետ, դա նենգ, ստոր մոտեցում է: Հոգեբանորեն այդ աղջիկը քննությունից կդժգոհեր այն աստիճանի, որ ինքնասպանության գնար, դա անու՞մ են երկու ամիս հետո: Ինչու են կապում քննության հետ»,- հավելեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին