«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» թերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Իտալիայից վերադարձել էր Հայաստան:
Սարգսյանը կարճ ժամանակ մնացել էր Երևանում, այնուհետև մեկնել Արցախի Հանրապետություն՝ տեսակցելու մորը: «Ժողովուրդ» թերթին նրա Արցախ այցից նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, մեր տեղեկություններով այնտեղ գտնվելու ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Արցախի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկել են Արցախի ներկա վիճակը, ընթացող զարգացումները, ինչպես նաև՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը, որը և՛ Բակո Սահակյանի, և՛ Սերժ Սարգսյանի համար անակնկալ է եղել: Այնուհետև քաղաքական զրույցները շարունակվել են նաև ճաշի սեղանի շուրջ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում