▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է սա, եթե ոչ սադիզմ սեփական ժողովրդի նկատմամբ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Լարսի անցակետը փակ է, և օգտվելով առիթից մոնոպոլիստները թանկացրել են Ռուսաստան ավիատոմսերի գինը։

Նախ այն, որ մի ամբողջ պետության տնտեսական շրջանառությունը և քաղաքացիների տեղաշարժը կարող է կաթվածահար լինել ընդամենը երկրորդ երկրի մեկ անցակետի փակմամբ, սա արդեն խոսում է մեր երկրի ողորմելի դրության մասին, սակայն այդ դրության համար պատասխանատվություն կրող մեր պետությունը ոչ միայն չի փորձում արտաքին աշխարհի հետ Հայաստանի քաղաքացիների կապը բարելավել և նոր ուղիներ փնտրել, այլ նաև չեն վերահսկում այն մոնոպոլիստների սանձազերծած «բեզպրիդելը», որը կա հատկապես այս օրերին ավիատոմսերի շուկայում։

Ստացվում է այս պետությունը սեփական ժողովրդին հանապազօրյա հաց վաստակելու հնարավորություն չի տալիս, միաժամանակ իր քաղաքացիներին, որոնք տուն են պահում արտագնա աշխատանքի միջոցով, կեղեքում է մինչև վերջ՝ դնելով երկու քարի արանքում։

Ինչ է սա, եթե ոչ սադիզմ սեփական ժողովրդի նկատմամբ։

Արմինե Վարդանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին