▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է տեղի ունեցել Ռաֆոյի և «Արմենիա TV»–ի միջև

ESem.am- գրում է, որ  ընթերցողներն օրերս ահազանգել էին, թե հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը` Ռաֆոն, ամուսնալուծվել է: Լուրը ճշտելու համար կայքի թղթակիցը զանգահարել է  Ռաֆոյին, ով ասել է, որ դա չի համապատասխանում իրականությանը: «Նման բան չկա,- ասել է հաղորդավարը, իսկ տարածված լուրերը պայմանավորել է այն հանգամանքով, որ հասարակությունը սիրում է վատ լուրեր լսել և ուրախանալ դրանցով: -Մենք այդպիսի ազգ ենք դարձել: Վատ լուրերով ավելի շատ ենք հետաքրքրվում»:

Ռաֆոյի հետ կայքի թղթակիցը զրուցել է նաև աշխատանքային նորությունների մասին: Հաղորդավարը, ով տարիներ շարունակ տարբեր նախագծերի շրջանակներում ներկայացել է «Արմենիա TV»-ի եթերում, «Հայաստանի ձայնի» առաջին եթերաշրջանի ավարտից հետո եթերում չէ: Պարզվում է` Ռաֆոն այլևս չի աշխատում «Արմենիա TV»-ում. «Չեմ որոշել հեռանալ հեռուստատեսությունից, պարզապես այսօր հեռուստատեսությունը, կոնկրետ «Արմենիա TV»-ն, չունի այն որակը, որ ես գտնվեմ այդ TV -ում»:

Մանրամասն` այստեղ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին