«Ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել դատավոր Վաչե Մարգարյանը: Ոչ մեկի համար տարօրինակ չէ, որ նա հերթական ապօրինի որոշումն է կայացնում: Նա չի նշել, թե խուզարկության ժամանակ ինչ պետք է փնտրել, այնինչ դա պարտադիր պահանջ է»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Այդուհանդերձ, ըստ նրա, խուզարկություն է անցկացվել 4 տներում և օժանդակ շինություններում: «Ընդ որում, նույնիսկ տեղյակ չէին, թե այն տունը, որ մտնում են, որ հասցեի տակ է և իրենք արդյո՞ք իրավունք ունեն այդ տուն մտնելու»,- ասաց փաստաբանը:
Նա հայտնեց նաև, որ գործի հետ կապ ունեցող ոչինչի չի առգրավվել, առգրավել են անձնական կյանքին վերաբերող տեսանյութեր, որոնց իրավունքը ևս չունեին: «Ընդհանրապես չի բացատրված, թե ինչ առնչություն ունի Արամ Վարդանյանը քրեական գործի հետ: Մեզ անգամ չի տրամադրվել Արամ Վարդանյանին հարցաքննության հրավիրելու, կամ բերման ենթարկելու որոշում»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանը շեշտեց, որ շատ վաղուց ուժային կառույցները խառնվում են Արամ Վարդանյանի անձնական կյանքին, ինչի համար իրենք պատրատսվում են քրեական գործ հարուցել:
Կարդացեք նաև՝ Արամ Վարդանյանի տնից ոստիկանները հափշտակել են նրա օգտագործած օծանելիքը և ոսկե շղթան. փաստաբան
Դիտեք նաև՝