▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ են ասել արցախցի երեխաներն Արմեն Աշոտյանին

«Ստեփանակերտի փողոցներից մեկում մի խումբ դպրոցահասակ տղաներ հետախուզա-որոնաղական հայացքով նայում էին ինձ։
- Բարև ձեզ, երեխեք ջան։
- Բարև ձեզ։ Բայց մեր մեջ երեխա մենակ Վալերիկնա։ Ինքը 9 տարեկանա։ Իսկ մենք արդեն մեծ ենք։
- Ինչքա՞ն։
- Մենք 10 ենք։ Հեսա զինվոր ենք դառնալու։
- Հաաա, իրոք որ ուժեղ տղերք եք, - ներքին հուզմունքս թաքցնելով` գորովալից թփթփացրեցի մեկի ծոծորակին ու քայլեցի։
- Էս ձյաձյան ո՞վ էր, - լսեցի մեջքիս հետևից։
- Կրթության գիտության .... Հայաստանից էր ։)»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը, ով այս պահին Արցախում է: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին