▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ Երևանում պարզապես շատ լավ ընդունեցին, դա հիանալի էր․ Դել Պիերո

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն պատմել է, թե ինչպես է ժամանել Երևան՝ Ռուսաստան մեկնելու համար վիզա ստանալու համար։

«Ես պայմանավորվածություն ունեի Միլանի հյուպատոսարանի հետ, սակայն երկրի հյուսիսում տեղի ունեցած կորոնավիրուսային համաճարակի պատճառով չկարողացանք ձեռք բերել Ռուսաստանի վիզա Իտալիայում։ Այս կապակցությամբ մենք որոշեցինք Մոսկվա մեկնել այլ ճանապարհով մեկնել ենք Երևան՝ Հայաստանում Ռուսաստանի վիզա ստանալու համար: Ինձ այնտեղ պարզապես շատ լավ ընդունեցին, դա հիանալի էր»,- ասել է լեգենդար ֆուտբոլիստը «Вечерний Ургант» հաղորդման ժամանակ։

Հիշեցնենք, որ Ալեսանդրո Դել Պիերոն իր instagram-ի story-ում կիսվել է տեսանյութովբարի լույս մաղթելով Երևանին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին