▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ գործ ունի Հանրապետության հրապարակում Մոսկվային վերաբերող գրությունը. Հակոբ Կարապետյանը պարզաբանում է

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. 

«Բոլոր էն ֆրենդների համար, որոնց հետաքրքրում է, թե ինչ գործ ունի Հանրապետության հրապարակում Մոսկվային վերաբերող գրությունը։

Սեպտեմբերի 7-8-ը Մոսկվայի օրերն են, ու այդ առիթով, ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ սկզբունքով, 1 ՕՐՈՎ Մոսկվային վերաբերող սիմվոլիկա է տեղադրվել Երեւանի որոշ հատվածներում։ Իսկ իմ տեղադրած նկարներն անցած տարիներին արվել են Մոսկվայում, քաղաքի սրտում՝ Երեւանի օրերին, երբ Կարմիր հրապարակն ու մերձակայքը լցված էին Հայաստանի ու Երեւանի սիմվոլիկայով, տաղավարներով ու պաստառներով։

Կարող ենք շատ սիրել այս կամ այն քաղաքը, կամ քիչ, բայց սա նորմալ պրակտիկա է բարեկամ քաղաքների համար։
Շնորհավոր Մոսկվայի օրը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին