▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ գրառումներ են արվել Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջում՝ նրա հեռախոսը գողանալուց հետո

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանում՝ իր տան մուտքի դիմաց, կողոպտել են Ստյոպա Սաֆարյանին․ հափշտակել են նրա հեռախոսը:

Ստյոպա Սաֆարյանն այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Չէի ուզում բան գրեմ, բայց մի քանի պիցցառաստների, եթիմների ու գյալմաներին նախնական կասեմ՝ մեկ ա Քոչը նստելու ա, հեռախոսս հայտնաբերվելու է կամ նորն եք առնելու պապայի փողերով, գողերն էլ նստելու են: Էնպես որ արածեք մինչև պիցցայի ժամը գա, իսկ ես մի ընթացք զբաղվեմ գործերով»:

Իսկ  փաստաբան Սեդա Սաֆարյանն այս գրառումն է կատարել. քրոջ գրառումը նույնպես  Ստյոպա Սաֆարյանը ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Ուր է Ոստիկանությունը, երբ ձեր հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու գործառույթն իրականացնում եք միայն այն ժամանակ, երբ քաղաքական գործիչների նկատմամբ կիրառվում են ոչ պատահական բռնություններ: Եվ ինչու եք միշտ դեպքը լինելուց հետո փորձում պաշտպանել մարդկանց: Այս ենթադրվող կողոպտիչները բավականին երկար գտնվել են այդ մուտքի մոտ և մյուս երեք մուտքերի մոտ չեն հայտնվել: Կողոպուտի իմիտացիան մի փորձեք որպես վարկած ներկայացնել, պետք է պարզել այն ուժերին, ովքեր այս ամենն օգտագործում են մեր դեմ, նրանք դեռ գործում են»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին