Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ընթացքում Ադրբեջանի հայատյաց առաջնորդն աշխարհի բոլոր հնարավոր ու անհնարին մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին։
Ի տարբերություն միամիտ հայրենասերների՝ ես Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմի առաջնորդից չէի սպասում որեւէ առարկայայական պատաախան։
Ինչո՞ւ։ Ասեմ…
Ի՞նչ ակնկալել մեկից, ով խուսափում է Շուշին ու Հադրութն օկուպացված անվանել նույնիսկ ՀՀ ԱԺ-ում։
Ի՞նչ սպասել մեկից,ով թուրքերից հանդիպում է «մուրում»։
Ի՞նչ հույս ունենալ մեկից, ով ասում էր, թե հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին։
Եվ վերջապես ի՞նչ դրական արդյունք կարող է ապահովել նա, ով պարտության ու կապիտուլյացիայի մարմնավորումն է։
Հ.Գ. Իսկ Ադրբեջանի ղեկավարի մեղադրանքներն Իրանի հասցեին շատ հանդուգն էին։
Ակնհայտ է, որ դա ընդամենն «այսբերգի» երեւացող կողմն է»։