▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ կա Հիտլերի և Անժելայի վիդեոբլոգի միջև, կամ «Ամբոխի հոգեբանություն»

Պարզվում է` հեղափոխությունների և ցույցերի առաջացման հիմքը կարելի է ընդունել որպես «ամբոխի հոգեբանության» դրսևորումներ: Թերևս զարմանալի չէ, որ Լե Բոնին (նաև Սիգելեին) մեղադրում են այն բանի մեջ, որ իրենց գաղափարներից օգտվել են ֆաշիստ-դիկտատորները` Մուսոլինին Իտալիայում և Հիտլերը Գերմանիայում: Վերջիններս յուրացրել էին, որ ամբոխին կարելի է օգտագործել սեփական նպատակների իրագործման մեջ, եթե վերջինիս ճիշտ ուղղության մղեն: Ապացուցված է, որ Հիտլերի «Mein Kampf»-ը եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծ մասը վերցված է հենց Լե Բոնից:

Այժմ քննարկենք ցույցերի, հեղափոխությունների ձևավորման բացատրությունը` համաձայն այս տեսության: 1878-84թթ. ֆրանսիացի պատմաբան Ինպոլիտ Տայնը հրապարակում է իր բազմահատորանոց աշխատությունը («Les Origin de la France Contemporaine»), որի մի քանի հատորները միայն նվիրված էին 1789թ. ֆրանսիական հեղափախությանը: Նա եկել է այն եզրակացությանը, որ դա ոչ թե հեղափոխություն էր, այլ իշխանության և հասարակության տապալում: Տայնը մի ամբողջ գլուխ նվիրում է ժողովրդի հոգեվիճակի վերլուծությանը հեղափոխությունից առաջ և հետո: Համաձայն Տայնի` հեղափոխության ժամանակ աղքատությունն ու դեսպոտիզմը շատ ավելի խորն էին, քան հեղափոխությունից առաջ: Տայնը այդպիսով առաջիններից մեկն էր, ով խոսեց այս երևույթի մասին` չնայած իր` պատմաբան և ոչ թե հոգեբան լինելուն: Լամբրոզոն հավաստիացնում էր, որ սկզբունքային տարբերություններ կան անխուսափելի հեղափոխությունների, որոնք կենսական պահանջ են, և դեստրուկտիվ անկարգությունների միջև, որոնք կարելի է համարել պատալոգիա: Լամբրոզոն առաջարկում է վերլուծել հեղափոխությունների և անկարգությունների առաջացման կենսաբանական, հոգեբանական, սոցիալական և այլ նախապայմաններ: Այնուհետև սկսեցին ամբոխի հոգեբանության վերլուծություններով զբաղվել նաև իտալացիները` Էնրիկո Ֆերրի, Ջուզեպե Սերջի: Վերջինս, մասնավորապես, գրում է. «Բոլորն էլ գիտեն, որ գոյություն ունեն հոգեկան հիվանդություններ, և այդպիսի հիվանդների համար հատուկ հաստատություններ: Ես եկել եմ այն եզրահանգման, որ հանդիպում են նաև կոլեկտիվ հոգեբանական հիվանդություններ, որոնք վտանգավոր համաճարակների նման տարածվելու հատկություն ունեն: Այդ պատճառով ես դրանք անվանել եմ համաճարակային փսիխոզներ»:

Հիմք ընդունելով Լամբրոզոյի, Սերջիի և այլ իտալացի ու ֆրանսիացի հեղինակների գաղափարները` Սիգելեն ասում է, որ իմիտացիան (նմանակում) բնորոշ է ոչ միայն կենդանիներին, այլև` մարդուն. ոչ միայն կենդանիներն են նմանակում միմյանց վարքագիծը, այլև` մարդիկ: Նախորդ հեղինակներն առաջարկել են այս մտքի տարբեր մեկնաբանություններ` էպիդեմիա, սոցիալական իմիտացիա, հիպնոտիկ ներշնչանք: Ըստ Սիգելեի` ամբոխի մեջ ավելի հեշտ են տարածվում պրիմիտիվ (էմոցիոնալ) տենդենցիաները, քան քաղաքակիրթները (ռացիոնալ): Ինչքան շատ մարդկանց է հափշտակում որոշակի էմոցիա, այնքան նա ավելի ուժեղ է: Արդյունքում ամբոխում առաջանում է մի ամբողջականություն, այսպես ասած` «ամբոխի ոգի»:
Սիգելեն շարունակում է. «Ցույցերը միշտ ձևավորվում են քիչ թվով մարդկանցով: Այս դեպքում ամբոխի ձևավորման վրա նմանակելուն դրդելը, ներշնչելը ոչ միայն անմիջական ազդեցություն է ունենում (երբ ցույցին մասնակցում են հետաքրքրությունից դրդված), այլև` անուղղակի (մեծամասնությունը թերթերից կամ այլ կերպ իմանալով, որ այսինչ օրը այսինչ վայրում ցույց է լինելու, ինքն իրեն ասում է. «կարելի է գնալ ու ուղղակի տեսնել»: Ու իրականում էլ կգնան): Ընդհանուր առմամբ` նրանք, ովքեր նպատակային են գործում, այս պարագայում շատ քիչ են: Մեծ մասը գալիս է, ինչպես ինքն է կարծում, ուղղակի զննելու համար: Հենց դրանով էլ պայմանավորված են ամբոխի ձևավորման նախադրյալները: Սակայն ենթադրել չի կարելի, որ այսպես կարող է երկար շարունակվել: Համեմատաբար վախկոտները, տեսնելով, որ ամեն ինչ լրջանում է, առաջին իսկ հարմար առիթի դեպքում հեռանում են, մնացած մասսան կամա թե ակամա մի պահ շփոթվում է, մինչև որ մոտիվը, որը միավորում էր սկզբնական մի քանի անձանց, դառնում է բոլորին հասանելի, ներթափանցում է յուրաքանչյուրի մեջ, և այդ ժամանակ էլ ամբոխը ձեռք է բերում միաբանություն»: Համաձայն Սիգելեի` ամբոխը միշտ ավելի էմոցիոնալ է և սակավ ռացիոնալ, քան անհատ անձը: Ֆրանսիացի մարդաբան Անրի Ֆուրնիալն էլ է խոսել իմիտացիայի մասին` ընգծելով, որ ցածրակարգ բնազդներն ավելի վարակիչ են, քան բարձրակարգ արժեքները: Նա ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Արևելքում և Արևմուտքում մասսաների մեծ շարժումների հիմքում ընկած է եղել լիդերի, առաջնորդի հեղինակությունը: Ըստ նրա` առաջնորդը ամբոխին կառավարում էր հետևյալ մեխանիզմով`ազդում-ներշնչում, հիպնոս, սոմնամբուլիզմ: Սակայն երբեմն իմիտացիան ձեռք է բերել նաև աննորմալ ձևեր: Իլյուզիաների ու մոլորությունների ազդեցությամբ ամբոխը ձեռք է բերում համաճարակային բնույթ , ինչպես կատարվել էր ֆրանսիական հեղափոխության տարիներին:Ամբոխը դյուրընկալ է, հեշտ յուրացնող, իլյուզիաներն ու պատրանքները ընդունում է որպես իրականություն: Ամբոխի համար, որն ունակ չէ ո՛չ մտածելու, ո՛չ հասկանալու, անհնարին ոչինչ չկա: Անհնարինը նրա վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ և հնարավորը: Խնդիրը նրանում է, որ ամբոխը ունակ չէ տարբերակել դրանք իրարից: Այստեղից էլ առաջանում են պատերազմներն ու գիտական հայտնագործությունները:
Ազգային երևակայության վրա անմիջական ազդեցություն են ունենում փառահեղ հաղթանակներն ու իշխանության հզորությունը: Ամբոխին ղեկավարում են` հիմնովին ազդելով նրա երևակայության վրա: Բոլոր խոշոր պատմական իրադարձությունները, քրիստոնեությունը, բուդդիզմը, իսլամը, ռեֆորմները, հեղափոխությունները ծագել են այն խորը տպավորություններից, որոնք թողվել են ամբոխի երևակայության վրա: Ցիվիլիզացիայի ծագումից սկսած ամբոխը միշտ էլ եղել է իլյուզիաների ազդեցության տակ… «Ամբոխի երևակայության վրա կարելի է որոշակի մեթողներով ազդեցություն թողնել: Այդպիսի եղանակներ կարելի է ստեղծել բառերի և ֆորմուլաների հմուտ կիրառման արդյուքնում: Արհեսատականորեն ստեղծված ֆորմուլաները ամբոխի մեջ կարող են առաջացնել հորդաբուխ գաղափարներ, սակայն միաժամանակ ունակ են նաև հանգստացնելու նրան: Կարելի է Քեոփսից էլ բարձր մի բուրգ ստեղծել այն մարդկանց ոսկորներից, որոնք զոհ գնացին այդ բառերի և ֆորմուլների կախարդական ուժից»: [Լե բոն, 1995]

Լե Բոնի տեսության էությունը հիանալի մեկնաբանել է Մոսկովիչին: Ըստ իր համոզման` ամբոխի հոգեբանության լեբոնական տարբերակը պարունակում է հետևյալ գաղափարը. «Անհատն այնպես է գործում, ինչպես և ամբոխը: Առաջինը` գիտակցաբար, իսկ երկրորդը` ոչ: Սակայն ամբոխը կոնսերվատիվ է, պահպանողական` չնայած իր հեղափոխական բնույթին: Նա միշտ վերականգնում է այն, ինչ ինքն է քանդել: Եվ ինչպիսինն էլ լինի մասսան, այն առաջնորդի կարիք ունի: Առաջնորդը չի ենթարկեցնում բռնի ուժով: Նա ստրկացնում է ամբոխին, ինչպես հիպնոսացնողը, իր հեղինակության շնորհիվ: Քարոզչությունը (կամ կոմունիկացիան) իռացիոնալ հիմքեր ունի` կոլեկտիվ համոզում և ներշնչում: Կրիտիկական ուղեղը, համոզմունքների բացակայությունը և կիրքը, էմոցիաները համարվում են կրկնակի խոչընդոտներ գործելու համար: Քաղաքականությունը, որի նպատակը մասսային իրեն ենթարկեցնելն է, պետք է հենվի ինչ-որ վեհ գաղափարի վրա` հեղափոխություն, հայրենիք: Արդյունքում այն ստանում է կոլեկտիվ բնույթ և վերածվում է գործողությունների»: Ընդհանրացնելով կարելի է դուրս բերել վերոնշյալ մտքերի կմախքը.
Մեկ կամ մի քանի անձանց մոտ կա մոտիվ, գործելու շարժառիթ: Իմիտացիայի արդյունքում (ինչպես նշեցինք, այն բնորոշ է ոչ միայն կենդանիներին, այլև մարդուն) սկսում են նմանակել միմյանց և սկսում են կատարել այն, ինչ անում են նպատակ ունեցողները: Այս պարագայում շատ կարևոր է շարժառիթի ճիշտ ձևակերպումը, լոզունգի ընտրութունը (նկարագրված է առաջին մասում): Այս ամենից հետո մնում է առաջնորդի ընտրությունը, որը պետք է հեղինակություն վայելի ամբոխի կողմից: Ամբոխը դյուրընկալ է և նման զայրացած գազանի, որը իր ճանապարհին ոչնչացնում է բացարձակ ամեն ինչ, նաև` հենց ինքն իրեն: Նա ունի միայն մի ներշնչված, գերագույն նպատակ, որին պետք է հասնի ամեն գնով. չէ՞ որ նրա համար անհնարին ոչինչ չկա...
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին