Տեսանյութն ՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Հայտնի է դարձել, թե ինչպես է եղել Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունը։
ԱրմԼուր․am-ը գրում է, որ ըստ կայքին հասած լուրերի՝ մեքենայում, որը լիցքավորման ժամանակ պայթել է, կին է եղել։ Բանն այն է, որ մեքենայում գտնվող կնոջ ոտքը վիրահատել են ու այն գտնվել է գիպսի մեջ։ Հարազատները մոտեցել են գազալցակայան՝ մեքենան լիցքավորելու, և որպեսզի վիրահատված կնոջը մեքենայից չիջեցնեն, նրա վրա շոր են գցել ու գազալցակայանի աշխատակիցներին վստահեցրել, որ մեքենայում մարդ չկա։ Արդյունքում գազալցակայանի աշխատակիցները մեքենան լիցքավորել են ու լիցքախորման ժամանակ մեքենան պայթել է։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գրել էր, որ դեկտեմբերի 27-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դդմաշեն վարչական բնակավայրի տարածքում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել և կա զոհ:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ լիցքավորելիս «UAZ» (վիլիս) մակնիշի ավտոեմեքենան լիցքավորելիս պայթել է և ոստիկաններն ու պարեկները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են կնոջ մարմին:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ:
Պարեկներն ու համայնքային ոստիկանները սահմանազատել են տարածքը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչության պետ Սանթուր Դուրգարյանը:
Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերության ներկայացուցիչները:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: