Թարմացված․ Ինչպես հայտնել ենք, դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: |
Պարզվել է, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են «VAZ» (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1990 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջիններս դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծառերի մեջ․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ա․ Է․, ծնված 1993 թ.) տեղում մահացել են, իսկ «Mercedes- Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ց․ Հ․-ը (ծնված 2011 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
***
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G» և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 2 հոգի, որոնցից մեկը մանկահասակ է, տեղափոխվել հիվանդանոց։ Ֆոտոլրագրողի տեղեկություներով, մահացածներն ամուսիններ են, իսկ վիրավորները՝ «Mercedes G»-ի վարորդի կինն ու երեխան։